Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

ՈՒկրաինայի Հայոց թեմի հայտարարությունը

ՈՒկրաինայի Հայոց թեմի հայտարարությունը
03.12.2025 | 11:07

ՈՒկրաինայի Հայոց թեմի քահանայից դասս՝ ի մասնավորի.

1. Դնիպրո քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Համազասպ ավգ. քահանա Բաբուճյանս

2. Չերկասի քաղաքի Սրբոց Թարգմանչաց մատուռի հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Շահնազարյանս

3. Օդեսա քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աբգար քահանա Գըլըճյանս

4. Չերնովցի քաղաքի Սուրբ Պողոս Պետրոս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ներսես քահանա Շահնազարյանս

5. Խարկով քաղաքի Սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վարդան քահանա Ադամյանս

6. Նիկոլաև քաղաքի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վարագ քահանա Յապարյանս

7. Լվով քաղաքի Սուրբ Աստվածածնի Վերափոխման առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Կարապետ քահանա Ղարիբյանս

8. Զապորոժյե քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հուսիկ քահանա Նուրիջանյանս

9. Կիև քաղաքի Սրբոց Նահատակաց մատուռի հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանս

Մեր խորագույն անհանգստությունն ենք հայտնում Հայաստանում և հատկապես մեր Սուրբ եկեղեցու ներսում կատարվող իրադարձությունների վերաբերյալ:

Դատապարտելի է մեզ համար տարբեր աստիճանակարգություն ունեցող մեր եկեղեցականների հակականոնական և պառակտիչ ընթացքը, որը ցավալիորեն արտահայտվում է իշխանությունների հակաեկեղեցական տրամադրություններին և հարձակումներին համահունչ:

Մենք՝ հոգևորականներս ուխտ ենք անում խոստանալով հավատարիմ մնալ Սուրբ Էջմիածնին, հնազանդվել և կատարել Սուրբ Գրիգոր Լուսավորչի գահին ուղիղ հաջորդականությամբ բազմած Ամենայն Հայոց կաթողիկոսին: Վերոնշյալ հնազանդությունը արտահայտվում է նաև եկեղեցական արարողությունների և հատկապես Սուրբ Պատարագի ժամանակ Ամենայն Հայոց Հայրապետի, թեմակալ առաջնորդի ինչպես նաև Հայաստան աշխարհի հիշատակմամբ: Միտումնավոր կերպով այս հատվածի զեղջումը համապատասխանաբար հրաժարումն է տրված ուխտից:

Ուկրաինայում հոգևոր սպասավորություն իրականացնող քահանաներս մեր որդիական խոնարհումն ու հավատարմությունն ենք հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, եկեղեցական կանոնակարգին և ազգընտիր գահակալ Ն․ Ս․ Օ․ Տ․ Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսին:

Կոչ ենք անում մեր հոգևոր եղբայրներին և մեր Սուրբ եկեղեցու հավատացյալներին անշահախնդիր կերպով հավատարիմ մնալ մեր Մայր Եկեղեցուն։

02.12․2025 թ.

Դիտվել է՝ 3231

Մեկնաբանություններ